Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Անգամ իմ ձերբակալությունը չի փոխի մեր դիրքորոշումը». Գարեգին Բ կաթողիկոս

«Անգամ իմ ձերբակալությունը չի փոխի մեր դիրքորոշումը». Գարեգին Բ կաթողիկոս
03.06.2026 | 10:06

«Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որ արդարությունը հաղթող լինի։ Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը։ Բայց հավատարիմ ենք մնալու մեր սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը ։

…Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման»։

Դիտվել է՝ 4548

Մեկնաբանություններ